Բազմաթիվ ֆինանսական կազմակերպություններ դեռևս ապավինում են հնացած գործընթացների, մասնատված գործիքների և սահմանափակ հաշվետվական համակարգերի վրա: Սա կարող է նվազեցնել ընդհանուր արդյունավետությունը, խանգարել զարգացմանը և վարկավորման աճին, մեծացնել ռիսկը և ավելի դժվար դարձնել ESG-ի և օրենսդրական պահանջների կատարումը:
Մենք օգնում ենք հաստատություններին վերանայել և բարելավել իրենց գործընթացները: Գործառնական ախտորոշման և բացերի վերլուծության միջոցով մենք բացահայտում ենք անարդյունավետությունը և առաջարկում ենք գործնական բարելավումներ, որոնք համակարգերը դարձնում են ավելի արդյունավետ, մասշտաբային և համապատասխան միջազգային լավագույն փորձին:
Անկախ նրանից՝ հայտերի մուտքագրման գործընթացների պարզեցման մասին է, թե վարկային պորտֆելի ավելի արդյունավետ վերլուծության համար կառավարման տեղեկատվական համակարգի (MIS) արդիականացման, մեր աջակցությունն ուղղված է ձեռքով կատարվող գործողությունների փոխարինմանը հուսալի ու ժամանակակից գործընթացներով, որոնք համապատասխանում են ձեր հաստատության նպատակներին։
Մեր ծառայությունները ներառում են՝
– Բանկային գործընթացների գործառնական ախտորոշում և բացերի վերլուծություն;
– Վարկավորման գործընթացների օպտիմալացում՝ վարկերի տրամադրումը բարելավելու, ժամանակ խնայելու և սխալները նվազեցնելու համար։
– Կառավարման տեղեկատվական համակարգերի (MIS) կատարելագործում՝ կանաչ և ընդհանուր վարկային պորտֆելների վերլուծության և վերահսկողության բարելավման նպատակով։
– Պորտֆելի արդյունքների և ESG ազդեցության վերահսկման համար հաշվարկային գործիքների նախագծում։
– Վարկային սքորինգի մեթոդների և գործիքների մշակման գործում աջակցություն։
– Լրացուցիչ աջակցություն՝ ելնելով կազմակերպության կարիքներից և խորհրդատվական ծրագրի առաջադրանքներից։
Մենք օգնում ենք ֆինանսական կառույցներին անցում կատարել ձեռքով կատարվող, հնացած գործընթացներից դեպի արդիական համակարգեր, որոնք ապահովում են երկարաժամկետ զարգացում և համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։