SFA-ում մենք օգնում ենք ֆինանսական կազմակերպություններին իրենց գործունեությունը համապատասխանեցնել կլիմայական նպատակներին և միջազգային կայունության չափանիշներին։ Կանաչ ֆինանսավորումը դարձել է գլոբալ առաջնահերթություն, որն առաջ է մղվում ոչ միայն միջազգային ֆինանսական կազմակերպությունների (ՄՖԿ) կողմից, այլև ավելի ու ավելի շատ տեղական կարգավորող կառույցների ու կենտրոնական բանկերի կողմից, որոնք նպատակ ունեն արագացնել անցումը ցածր ածխածնային և կայուն տնտեսությունների։
Անկախ նրանից՝ դուք մշակում եք ձեր առաջին կանաչ վարկային պրոդուկտը, թե ընդլայնում գործող կանաչ վարկավորման ծրագիրը, մենք տրամադրում ենք անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, որը ձեզ թույլ կտա մշակել կիրառելի, կազմակերպությանը հատուկ լուծումներ: Մենք համագործակցում ենք բանկերի, վարկային կազմակերպությունների և լիզինգային ընկերությունների հետ՝ կայունությունը հիմնական վարկավորման գործընթացում ներառելու համար, կարգավորող կառույցների ակնկալիքներն ու զարգացման առաջնահերթությունները վերածելով կենսունակ, բարձր ազդեցության պրոդուկտների: Մեր խորհրդատվությունը ներառում է կանաչ վարկավորման գործընթացների ներդրում, շրջակա միջավայրի և սոցիալական (ՇՄՍ) ռիսկերի ինտեգրում, կլիմայական վարկային պորտֆելի ձևավորում, ներքին կարողությունների զարգացում և այլն:
Մեր ծառայությունները ներառում են՝
– Կանաչ վարկավորման գործընթացների և համապատասխան ընդունելիության չափանիշների մշակում։
– Կանաչ վարկային պրոդուկտների մշակում այնպիսի հիմնական ոլորտների համար, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, և այլն։
– Կանաչ վարկերի ընդունելիության որոշման և դրանց բնապահպանական ազդեցության հաշվարկման գործիքների մշակում։
– Կանաչ վարկային հայտերի բացահայտում ներքին կամ ՄՖԿ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար։
– ՇՄՍ ռիսկերի գնահատման գործիքների ինտեգրում վարկային գործընթացներում։
– Միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափորոշիչներին համապատասխան բնապահպանական ազդեցության հաշվետվականության մշակում։
– Շուկայի ուսումնասիրություններ և հնարավորությունների վերլուծություններ՝ կանաչ ներուժը բացահայտելու համար։
– Լրացուցիչ աջակցություն՝ ելնելով կազմակերպության կարիքներից և խորհրդատվական ծրագրի առաջադրանքներից։
Միջազգային լավագույն փորձը համադրելով տեղական շուկայի խորը ըմբռնման հետ՝ մենք օգնում ենք ապահովել, որ կանաչ ֆինանսավորումը դառնա ընդլայնվող և առևտրային առումով կենսունակ բիզնես ուղղություն։