Ավանդաբար, ֆինանսական կազմակերպությունների մեծ մասը գյուղատնտեսական վարկավորմանը մոտենում է զգուշությամբ, հաճախ այն ընկալելով որպես բարձր ռիսկային՝ եղանակային կախվածության, գների անկայունության և վարկառուների ոչ ֆորմալ գործունեության պատճառով: Այնուամենայնիվ, լավ կառավարվող գյուղատնտեսական պորտֆելների ցուցանիշները հիմնականում ցույց են տալիս հակառակը. գյուղատնտեսական վարկային պորտֆելները իրենց որակով հաճախ գերազանցում են ավանդական բիզնես վարկային պորտֆելների ցուցանիշները, երբ գյուղատնտեսական վարկավորումն իրականացվում է համապատասխան վարկային տեխնոլոգիայի կիրառմամբ և ոլորտային գիտելիքներով:
Հենվելով դաշտային գործնական փորձի և ֆինանսական ոլորտի խորքային ըմբռնման վրա՝ մենք օգնում ենք ապահովել, որ վարկավորման գործընթացները համահունչ լինեն ինչպես հաստատության նպատակներին, այնպես էլ փաստացի իրագործման պայմաններին։
Մենք համագործակցում ենք ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ամրապնդելու նրանց վարկավորման և վարկունակության գնահատման կարողությունները գյուղատնտեսական և միկրո, փոքր ու միջին բիզնես ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար։ Այս հատվածները հաճախ բավարար չափով չեն սպասարկվում, չնայած ներառական տնտեսական աճի համար ունեցած կարևոր նշանակությանը։ Մեր աջակցությունը ներառում է արդյունավետ վարկավորման տեխնոլոգիաների ներդրում, ոլորտային ֆինանսական վերլուծության և ռիսկերի գնահատման ներքին կարողությունների զարգացում, շուկայի իրողություններին համապատասխան ֆինանսական պրոդուկտների մշակում և ավելին։
Մեր ծառայությունները ներառում են՝
– Գյուղատնտեսության և բիզնես վարկավորման պրոցեսների և տեխնոլոգիաների մշակում և օպտիմալացում։
– Գյուղատնտեսական և բիզնես վարկերի վարկունակության գնահատման գործիքների և ձևանմուշների մշակում։
– Գյուղատնտեսական և բիզնես հաճախորդների համար անհատականացված ֆինանսական պրոդուկտների մշակում։
– Շուկայի սեգմենտացման ռազմավարություններ՝ ավելի լավ թիրախավորման և մոնիթորինգի բարելավման համար։
– Ներքին կարողությունների զարգացում ոլորտային ֆինանսական վերլուծության և ռիսկերի գնահատման վերաբերյալ։
– Լրացուցիչ աջակցություն՝ ելնելով կազմակերպության կարիքներից և խորհրդատվական ծրագրի առաջադրանքներից։
Միջազգային լավագույն փորձը համադրելով տեղական շուկայի ըմբռնման հետ՝ մենք նպաստում ենք, որ գյուղատնտեսության և բիզնես վարկավորումը դառնան ընդլայնվող և առևտրային առումով կենսունակ բիզնես ուղղություններ։